Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է Շեյխ Մանսուրի հետ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հանդիպել է անգլիական ակումբի սեփականատեր Շեյխ Մանսուրի հետ։

Հանդիպմանը մասնակցել է նաև ակումբի տնօրենների խորհրդի նախագահ Հալդոն ալ Մուբարաքը։

Մարզիչը Մանսուր բեն Զայեդ ալ-Նայանի հետ քննարկել է Պրեմիեր Լիգայում տարած հաղթանակը, ինչպես նաև հաջորդ մրցաշրջանի ծրագրերը և տրանսֆերային բյուջեն։