Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Իսպանացի ֆուտբոլիստը, ով նախկինում հանդես է եկել «Չելսիում», գուցե տեղափոխվի «Նյուքասլ»: Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
2021/2022 մրցաշրջանում 29-ամյա Մորատան վարձավճարով հանդես է եկել Թուրինի «Յուվենտուսում», որտեղ մասնակցել է 48 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։
Մորատայի և «Ատլետիկոյի» միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2022/2023 մրցաշրջանի ավարտին։