Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Իսկոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում։
Ինչպես հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան իր Twitter-ում, «Ռոման» պատրաստ է 30-ամյա իսպանացուն առաջարկել 3 տարվա պայմանագիր։
Առաջիկա օրերին հռոմեական ակումբը բանակցություններ կվարի ֆուտբոլիստի գործակալի հետ՝ գործարքի մանրամասները քննարկելու համար։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը հեռացել է Մադրիդի «Ռեալից» անցած շաբաթ ազատ գործակալի կարգավիճակով: