Ջենարո Գատուզոն շուտով կգլխավորի իսպանական «Վալենսիան»։ Նշանակման մասին կհայտարարվի այս շաբաթ, հայտնում է Marca-ն:
Գատուզոյի պայմանագիրը «Վալենսիայի» հետ նախատեսված կլինի երկու տարով։ Նրա աշխատավարձը կկազմի տարեկան 3 միլիոն եվրո։
Գատուզոյի վերջին աշխատավայրը «Ֆիորենտինան» էր սակայն նա ակումբում մնաց ընդամենը երկու շաբաթ՝ ղեկավարության հետ տրանսֆերային ռազմավարության հետ կապված տարաձայնությունների պատճառով:
«Վալենսիան» հունիսի 3-ին պաշտոնական կայքում հայտարարել էր թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Խոսե Բարդոլասի հեռանալու մասին։