«Լիվերպուլը» նոր պայմանագիր կկնքի կիսապաշտպան Ջեյմս Միլների հետ, հայտնում է The Athletic-ը։
36-ամյա անգլիացու գործող պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է հունիսի վերջին, սակայն այժմ կողմերը մոտ են նոր համաձայնության հասնելուն։
Միաժամանակ, նոր պայմանագիրը նախատեսված կլինի մեկ տարով, այն նախատեսում է ֆուտբոլիստի աշխատավարձի էական կրճատում։
Տեղեկություն կա, նաև, որ անգլիացին մերժել է Պրեմիեր Լիգայի և MLS-ի երկու ակումբների ավելի շահավետ առաջարկները:
Կողմերի համաձայնությունը ձեռք է բերվել վերջին քառասունութ ժամում, գործարքի մասին կհայտարարվի այս շաբաթ։
Անցած մրցաշրջանում կիսապաշտպանը «կարմիրների» կազմում անցկացրել է 39 հանդիպում։