«Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին կարող է կարիերան շարունակել Անգլիայում, գրում է լրագրող Ժակ Թալբոտը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 24-ամյա բրազիլացու ծառայություններով հետաքրքված է «Նյուքասլը»:
Անգլիական ակումբը պատրաստ է խոշոր գումար առաջարկել նրս տրանսֆերի դիմաց:
Նշվում է նաև, որ «Ատլետիկոն» դեմ չէ բաց թողնել պաշտպանին, եթե շահավետ առաջարկ ստանա:
Անցած մրցաշրջանում Լոդին անցկացրել է 42 հանդիպում, որոնցում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։