«Թոթենհեմի» և Հոլանդիայի հավաքականի վինգեր Սթիվեն Բերգվեյնը հայտարարել է ամռանը լոնդոնյան ակումբից հեռանալու իր մտադրության մասին:
«Ես հիմա ազգային հավաքականում եմ, հետո կտեսնենք: Լավ կլիներ, որ մոտ ապագայում որոշակի հստակություն լիներ։ Ինձ պարզապես պետք է խաղալ: Սակայն ես անպայման ցանկանում եմ այս ամռանը հեռանալ «Թոթենհեմից»:
Չեմպիոնների Լիգան գլխավոր առաջնահերթությունը չէ: Չնայած լավ կլիներ (տեղափոխվել Չեմպիոնների Լիգայում հանդես եկող ակումբ)։ Կարևոր է, որպեսզի խաղային ժամանակ ստանամ:
Ձմռանն ինձ թույլ չտվեցին հեռանալ «Թոթենհեմից», բայց այնժամ ես խնդիրներ չունեի։ Իսկ ահա վերջին ամիսներին ինձ հետ հույսեր չէին կապում: Հիմա ուզում եմ տեղափոխվել այնտեղ, որտեղ կխաղամ ամեն շաբաթ»,- ասել է վինգերը: