Մաքսիմ Մայրովիչը հեռացել է «Նոայից»

«Նոայից» հեռացել է հարձակվող Մաքսիմ Մայրովիչը, այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հաղորդվում է, որ ռուս ֆուտբոլիստի հետ պայմանագիրը չի երկարաձգվել։ Հարձակվողն ավարտված մրցաշրջանում կրկին «Նոայի» հիմնական ռմբարկուն էր` խփած 9 գոլով և 3 գոլային փոխանցումով։

«Ակումբը երախտապարտ է ֆուտբոլիստին՝ պրոֆեսիոնալիզմի ու նվիրվածության համար։ Շնորհակալություն և ամենայն բարիք, Մա’քս»,- գրված է «Նոայի» հայտարարության մեջ: