«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառքի է հանել թիմի ֆուտբոլիստին

«Մանչեսթեր Յունայթեդը» վաճառքի է հանել թիմի պաշտպան Արոն Վան-Բիսակային։

Ինչպես հայտնում է Manchester Evening News-ը՝ անգլիական ակումբի մարզչական շտաբը հույսեր չի կապում 24-ամյա ֆուտբոլիստի հետ:

Հիշեցնենք, որ պաշտպանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2019 թվականին «Քրիսթալ Փելասից» 55 միլիոն եվրոյի դիմաց։ Այս ընթացքում նա անցկացրել է 126 հանդիպում, դարձել 2 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Ըստ լուրերի՝ Վան-Բիսակայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Ռոման» և անձամբ հռոմեացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։