Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստովանել է, որ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեին խորհուրդ է տվել չհեռանալ «Պարի Սեն Ժերմենից»:
«Ի՞նչ դեր խաղացի Մբապպեի՝ ՊՍԺ-ում մնալու հարցում: Վստահեցնում եմ, ես նման հարցերին չեմ խառնվում։ Ես, ինչպես ցանկացած քաղաքացի, երբ խոսքը վերաբերում է սպորտին, ցանկանում եմ լավ խաղ տեսնել և աջակցել իմ սիրելի թիմին, իմ դեպքում՝ «Մարսելին»։
Ես զրույց եմ ունեցել Մբապպեի հետ, բայց նրան միայն խորհուրդ եմ տվել մնալ Ֆրանսիայում։ Եթե ոչ պաշտոնական, որպես ընկեր հարցնեք, ապա ըստ իս՝ նախագահի դերը երկրի շահերը պաշտպանելն է»,- Մակրոնի խոսքերն է մեջբերում La Montagne-ն։
Այս ամռանը Մբապպեն կարող էր անվճար տեղափոխվել «Ռեալ», սակայն որոշեց նոր՝ 3 տարվա պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ: