Հայաստանի Մ-21 հավաքականը Երևանում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, հունիսի 6-ին և 12-ին ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի 2 հանդիպում կանցկացնի համապատասխանաբար Ֆրանսիայի և Ուկրաինայի Մ-21 ընտրանիների հետ։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հանդիպումների մուտքը տոմսերով է, որոնք կվաճառվեն ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայի տոմսարկղում հունիսի 4-ից։
Տոմսերի արժեքը 500 դրամ է: