«Միլանի» պաշտոնական կայքի հաղորդմամբ ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային ընկերությունը կգնի ակումբի բաժնետոմսերը։
Աղբյուրի փոխանցմամբ` RedBird Capital Partners-ն ակումբի վաճառքի հարցում վերջնական համաձայնության է հասել «Միլանի» ներկայիս սեփականատեր Elliott Advisors UK Limited ընկերության հետ։
Գործարքի դիմաց RedBird Capital Partners-ի դիմաց կվճարի 1.2 մլրդ եվրո, սակայն, Elliot-ը «Միլանում» կպահպանի բաժնետոմսերի մի քանի տոկոսը։
Սպասվում է, որ «Միլանի» գործարքը ամբողջապես կավարտվի սեպտեմբերին։