Պաշտոնական. Գարեթ Բեյլը լքեց Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող  Գարեթ Բեյլը  թվիթերում հայտարարել է Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին. Գարեթը մասնավորապես գրել է.

«Ես գրում եմ այս հաղորդագրությունը, որպեսզի շնորհակալություն հայտնեմ իմ բոլոր թիմակիցներին՝ նախկին և ներկայիս, ինչպես նաև մարզիչներին, ակումբի անձնակազմին և երկրպագուներին, որոնք աջակցել են ինձ:

Ես եկել եմ «Ռեալ» 9 տարի առաջ, երբ շատ երիտասարդ տղա էի, որը ցանկանում էր իրականացնել իր երազանքը և խաղալ այս ակումբում:

Ես ուզում էի խաղալ այս մարզաշապիկով՝ կրծքիս այս տարբերանշանը, ելույթ ունենալ «Սանտիագո Բեռնաբեուում», նվաճել գավաթներ և լինել ինչ-որ մեծ բանի մաս:

Հիմա կարող եմ հետ նայել և անկեղծորեն ասել, որ երազանքս իսկապես իրականացավ և նույնիսկ ավելին։ «Ռեալի» մի մասը լինելը և այն ամենը, ինչին հասել ենք, անհավատալի փորձ են, և ես դա երբեք չեմ մոռանա։ Դա պատիվ էր ինձ համար։

Շնորհակալություն: Հալա՛ Մադրիդ»: