Ռոբերտ Լևանդովսկու ընկեր. «Ռոբերտը արժանի չէր «Բավարիայի» ղեկավարության նման վերաբերմունքին»

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ընկերը՝ Տոմաշ Զավիսլաքը, քննադատել է մյունխենյան ակումբի ղեկավարությանը։

33-ամյա լեհը բացահայտորեն հայտարարել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բավարիայից» հեռանալու ցանկության մասին, սակայն մյունխենյան ակումբի ղեկավարությունը մտադիր չէ նրան բաց թողնել։

«Եթե նայեք «Բավարիայի» վերջին ամիսների պահվածքին, ապա կհասկանաք, որ Լևանդովսկին հաստատ նրանց ապագա պլանների մեջ չէ ։ Ափսոս, որ ակումբի ղեկավարությունից ոչ ոք չցանկացավ անկեղծ, բաց զրույց ունենալ։ Ռոբերտը արժանի չէր «Բավարիայի» ղեկավարության նման վերաբերմունքին»,- Զավիսլյակի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը

Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 47 խաղում խփել է 50 գոլ և կատարել 7 գոլային փոխանցում։