«Թոթենհեմը» փոխարինող է փնտրում հիմնական դարպասապահ Ուգո Լյորիսին

«Վալենսիայի» դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին հետաքրքրել է «Թոթենհեմին», հայտնում է Marca-ն։Անգլիական ակումբը փոխարինող է փնտրում թիմի հիմնական դարպասապահ Ուգո Լյորիսին, սակայն Վրաստանի հավաքականի 21-ամյա դարպասապահի տրանսֆերի վերաբերյալ առայժմ պաշտոնական առաջարկ չի արել:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կապի մեջ է դարպասապահի ներկայացուցիչների հետ։

«Վալենսիան» արդեն հայտնել է դարպասապահին նրա հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելու ցանկության մասին։