Իսպանացի կիսապաշտպան Իսկոն կարող է կարիերան շարունակել Ա Սերիայում, հայտնում է Sport Italia-ն։
Իսկոն մայիսի 30-ին հայտարարեց Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։ Նշվում է, որ 30-ամյա իսպանացու ծառայություններն առաջարկվել են «Ռոմային»:
Հռոմեական թիմը շուտով կուսումնասիրի հնարավոր տրանսֆերը։
Նախորդ մրցաշրջանում Իսկոն Լա Լիգայում անցկացրել է 14 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։