Պաշտոնական. Գևորգ Ղազարյանը հեռացավ «Փյունիկից»

Կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը լքել է «Փյունիկը», կողմերի միջև գործող համաձայնագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ:

Ավարտված մրցաշրջանում «Փյունիկի» կազմում 34-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 17 խաղ և խփել 3 գոլ:

Ֆուտբոլիստն իր ֆեյսբուքյան էջում հրաժեշտի խոսք է հղել ակումբին.

«Փյունիկի սիրելի երկրպագուներ, ֆուտբոլիստներ, աշխատակազմ և ղեկավարություն: Եկավ այն պահը, որ պետք է հրաժեշտ տամ իմ հարազատ ակումբին: 2021թ. միանալով «Փյունիկին»՝ ջանք ու եռանդ չեմ խնայել լավագույնս հանդես գալու և ակումբի գույները բարձր պահելու համար, ինչի արդյունքը եղավ առաջնությունում տարած հաղթանակը և չեմպիոնական գավաթը կրկին հարազատ վայր վերադարձնելը:

Շնորհակալ եմ Պարոն Սողոմոնյանին ինձ իմ հարազատ ակումբ հրավիրելու և վստահության համար: Շնորհակալություն աշխատակազմին հիանալի ընդունելության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար: Շնորհակալություն երկրպագուներին անմնացորդ աջակցության և վստահության համար, որի պակասը չեմ զգացել: Միասին ապացուցեցինք, որ ուժեղ ենք ենք և կարող ենք հասնել մեր առջև դրված նպատակներին:

Սա դեռ վերջը չէ: Ֆուտբոլային աշխարհը փոքր է և մենք դեռ կհանդիպենք: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում և հաջողություն մաղթում «Փյունիկին» ապագայում:

Լավագույն մաղթանքներով՝ Գևորգ Ղազարյան»: