Մարկո Արնաուտովիչը հնարավոր է տեղափոխվի Ա Սերիայի բարձրակարգ ակումբ

Հարձակվող Մարկո Արնաուտովիչը կարող է հեռանալ «Բոլոնիայից» և տեղափոխվել «Յուվենտուս», հայտնում է Corriere dello Sport-ը:

Թուրինյան ակումբը պոտենցիալ փոխարինող է փնտրում Դուշան Վլահովիչին, և ավստրիացի ռմբարկուն համարվում է թեկնածուներից մեկը։

«Յուվենտուսը» կապ է հաստատել 33-ամյա ֆուտբոլիստի շրջապատի հետ՝ հնարավոր գործարքը քննարկելու համար։ Նշվում է, որ «Բոլոնիան» դեմ է իր լավագույն ռմբարկուի վաճառքին։

Արնաուտովիչի հետ պայմանագիր կնքելու հավակնորդների թվում են նաև «Միլանը» և «Նապոլին»: Ավարտվող մրցաշրջանում հարձակվողն Ա Սերիայի 33 խաղում դարձել է 14 գոլի հեղինակ: