Անդրեա Պիրլոն կարող է գլխավորել Ա Սերիայի ակումբը

«Կրեմոնեզեն» թիմի գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է Անդրեա Պիրլոյի թեկնածությունը, հայտնում է Sportmediaset-ը:

Ակումբի ղեկավարությունը, որը 2021/22 մրցաշրջանի արդյունքներով բարձրացել է Ա Սերիա, կապ է հաստատել Պիրլոյի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հնարավոր գործակցության մանրամասները։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք «Յուվենտուսի» նախկին մարզիչը մտադիր է համաձայնել առաջարկին։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ 43-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև «Սպեցիան»։

Պիրլոն «Յուվենտուսը» մարզել է 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի մայիսը։ Դա նրա միակ մարզչական փորձն է Ա Սերիայում։