Մադրիդի «Ռեալը», «Պարի Սեն Ժերմենը» և «Արսենալը» հետաքրքրված են «Էվերթոնի» հարձակվող Ռիշարլիսոնի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա բրազիլացին կարող է տեղափոխվել «Բավարիա»։
Մյունխենյան ակումբը Ռիշարլիսոնին դիտարկում է որպես Ռոբերտ Լևանդովսկու հավանական փոխարինող։
2021/22 մրցաշրջանում ֆուտբոլիստը «Էվերթոնի» կազմում անցկացրած 33 խաղում խփել է 11 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում բոլոր մրցաշարերում։
Բրազիլացու պայմանագիրը ակումբի հետ հաշվարկված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։