Թիերի Անրի. «Ես կարծում էի, որ Կիլիան Մբապպեն կհեռանա ՊՍԺ-ից»

Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին մեկնաբանել է ՊՍԺ-ի հետ Կիլիան Մբապպեի պայմանագրի երկարաձգումը։

«Այս իրադարձությունը շատ կարևոր է ֆրանսիական ֆուտբոլի համար: Ես կարծում էի, որ Մբապպեն կհեռանա: Այդպես էին կարծում բոլորը, այդ թվում անձամբ Մբապպեն։

Հուսով եմ՝ ՊՍԺ-ն այս պայմանագրով ցույց կտա, թե որ ուղղությամբ է ցանկանում շարժվել, քանի որ, որպես կանոն, մի բան պարզ է. երբ խաղում ես մեծ ակումբում, մեծ ակումբից չես հեռանում։ Մեծ ակումբը կազատվի քեզնից, երբ ծերանաս։ Երբ դու դեռ քո ծաղկման մեջ ես, չես հեռանում»,- Անրիին է ցիտում է Goal-ը։