Թոմաս Տուխելը խոշոր գումար կստանա տրանսֆերների համար

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը 200 միլիոն եվրո կստանա տրանսֆերների համար, տեղեկացնում է The Telegraph պարբերականը։

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ լոնդոնյան ակումբի նոր սեփականատեր Թոդ Բոելիի ընկերությունը համաձայնել է այդքան գումար վճարել նոր ձեռքբերումների համար:

Նշվում է, որ այդ գումարն «ազնվականները» մեծապես կծախսեն թիմի պաշտպանական գիծն ուժեղացնելու նպատակով, քանի որ ընթացիկ մրցաշրջանից հետո ակումբից կհեռանան Անտոնիո Ռյուդիգերը, Սեզար Ասպիլիկուետան ու Անդրեաս Քրիստենսենը։