Պաշտոնական. Վենսան Կոմպանին հեռացավ «Անդերլեխտից»

«Անդերլեխտը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնից Վենսան Կոմպանիի հեռանալու մասին։

36-ամյա մասնագետի պայմանագիրը խզվել է կողմերի համաձայնությամբ։

Բելգիացին գլխավորել էր «Անդերլեխտը» 2020 թվականի օգոստոսին։ Ավարտվող մրցաշրջանում նրա գլխավորությամբ թիմը Բելգիայի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը և հասավ երկրի գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց «Գենտին»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կոմպանին կարող է գլխավորել «Բարնլին»: