«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն խոսել է Մյունխենի «Բավարիա» հնարավոր տեղափոխության մասին:
«Կարծում եմ՝ սա շատ լավ հարց է, բայց հիմա դժվարանում եմ պատասխանել դրան։ Իհարկե, ես կենտրոնացած եմ Չեմպիոնների Լիգայի վրա: Եզրափակչից հետո ինձ հարցրեք, ես կպատասխանեմ»,- Մանեի խոսքերն է մեջբերում Metro-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սենեգալցու ապագան մերսիսայդյան ակումբում անորոշ է։ Նշվում էր, որ 30-ամյա հարձակվողը վերջնական որոշում կկայացնի «Ռեալի» դեմ Չեմպիոնների Լիգայի եզրափակչից հետո, որը կայանալու է մայիսի 28-ին։