«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը, ով երկարաձգել է պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ, կվաստակի 20 միլիոն եվրոյից փոքր-ինչ ավելի, հայտնում է Bild-ը։
Նախօրեին աշխարհի չեմպիոնը նոր համաձայնագիր էր կնքել՝ նախատեսված մինչև 2024 թվականը։ «Բավարիայի» ավագը պայմանագրի ժամկետի լրանալուց հետո կարող է մեկամյա պայմանագիր կնքել։ 36-ամյա ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում հանդես է գալիս 2011 թվականից։
Ավարտվող մրցաշրջանում գերմանացի դարպասապահը մասնակցել է 39 հանդիպման և բաց թողել 38 գոլ։