«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին դեռ որոշում չի կայացրել նոր պայմանագրի հարցում, հայտնում է Bild-ը։
26-ամյա ֆուտբոլիստին առաջարկվել է տարեկան 17-19 մլն եվրո աշխատավարձով նոր համաձայնագիր։ Սա առավելագույն գումարն է, որը պատրաստ են վճարել մյունխենցիները։
Գնաբրին հիասթափված է, որ այս առաջարկն իրեն արվել է միայն շատ ձգձգվող բանակցություններից հետո, հատկապես, որ իր որոշ թիմակիցների հետ պայմանագրերը նախապես են երկարաձգվել։
Գերմանացու գործող պայմանագիրը մյունխենյան թիմի հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը: