Մայիսի 23-ին կայացել է ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի նիստը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
«Նորավանք» սպորտային ակումբը դիմել է ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինսական կառավարման մարմնին (Club financial control body-CFCB)՝ ստանալու երեք տարվա կանոնի անհամապատասխանելիության բացառություն, և այդ հիմքով ս․թ․ մայիսի 2-ին կայացած նիստի ընթացքում ՀՖՖ ակումբների արտոնագրման կոմիտեն որոշում էր կայացրել հետաձգելու Նորավանք ՍԱ-ի՝ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի վերաբերյալ որոշման կայացումը մինչև հաջորդ լրացուցիչ նիստը։
Մայիսի 17-ին կայացած նիստի ընթացքում ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմինը (Club financial control body – CFCB) որոշեց «Նորավանք» ՍԱ-ի դիմումի քննարկման վերաբերյալ վարույթ չսկսել և արձանագրել, որ ակումբը չի բավարարում ՈՒԵՖԱ-ի Ակումբների արտոնագրման և ֆինանսական արդար խաղի կանոնակարգի (2018թ․ խմբագրություն) Հոդված 12-ի պահանջները։
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեն այսօր կայացած նիստի ընթացքում որոշեց, որ «Նորավանք ՍԱ» ՍՊԸ-ն չի համապատասխանում ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի Հոդված 11․02-ի պահանջներին և, հետևաբար, չի կարող հանդիսանալ ՈՒԵՖԱ-ի արտոնագրի թեկնածու։
Արդյունքում, ՈՒԵՖԱ-ի Ակումբների ֆինանսական կառավարման մարմնի և ՀՖՖ Ակումբների արտոնագրման կոմիտեի որոշումների հիման վրա 2022/23թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերին Հայաստանը ներկայացնելու են հետևյալ 4 ակումբները՝
ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի Չեմպիոն
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 2-րդ տեղը զբաղեցրած ակումբ
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 3-րդ տեղը զբաղեցրած ակումբ
ՈՒԵՖԱ-ի Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 1-ին փուլ – 2021/22թթ մրցաշրջանի VBET Հայատանի Պրեմիեր լիգայի 4-րդ տեղը զբաղեցրած ակումբ