ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեի նախկին ակումբը՝ «Մոնակոն», փարիզյան ակումբի հետ ֆուտբոլիստի պայմանագրի երկարաձգման կապակցությամբ կստանա 35 միլիոն եվրո, հայտնում է RMC Sport-ը։
23-ամյա ռմբարկուն ՊՍԺ-ին միացել է 2017 թվականին «Մոնակոյից»՝ սկզբում վարձավճարով, իսկ հետո՝ լիարժեք պայմանագիր կնքելով։ Ըստ Football Leaks-ի՝ տրանսֆերը փարիզյան ակումբի համար արժեցել է 180 միլիոն եվրո. առաջին վճարումը կազմել է 90 միլիոն եվրո, երկրորդը՝ 55 միլիոն եվրո։
Մնացած 35 միլիոն եվրոյի վճարումը կախված էր լրացուցիչ կետից, ըստ որի՝ Մբապպեն պետք է երկարաձգեր պայմանագիրը ՊՍԺ-ի հետ և չտեղափոխվեր այլ ակումբ՝ որպես ազատ գործակալ։ Ֆրանսիացին, ով առաջարկ ուներ Մադրիդի «Ռեալից», նախընտրեց մնալ ներկայիս թիմում: