Տյագո Սիլվա. «Շատ եմ ցանկանում հաղթել ԱՊԼ-ում»

«Չելսիի» պաշտպան Տիագո Սիլվան հայտարարել է լոնդոնյան ակումբի հետ Պրեմիեր Լիգայի տիտղոսը նվաճելու մտադրության մասին։ 37-ամյա բրազիլացու պայմանագիրը «ազնվականների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։

«Անկեղծ ասած, Պրեմիեր Լիգայում հաղթելն իմ երազանքն է։ Սա այն է, ինչ ես շատ եմ ցանկանում: Ես հաղթել եմ բոլոր տնային առաջնություններում, որոնցում խաղացել եմ՝ մինչ Անգլիա տեղափոխվելը: Իսկ Պրեմիեր Լիգան, իմ կարծիքով, ոչնչով չի տարբերվում։ Սա մրցաշար է, որտեղ ես շատ եմ ցանկանում հաղթել։

Նախորդ մրցաշրջանում մենք հաղթեցինք Չեմպիոնների Լիգայում, իսկ հիմա ես մտածում եմ Պրեմիեր Լիգայի մասին։ Դա չի նշանակում, որ մենք պետք է մոռանանք մյուս մրցաշարերի մասին, բայց ԱՊԼ-ն այն տիտղոսն է, որը ես իսկապես ցանկանում եմ նվաճել»,- ակումբի մամուլի ծառայությանն ասել է պաշտպանը։