Պաշտոնական. Սթիվ Մաքլարենը կընդգրկվի Էրիկ Տեն Հագի մարզչական շտաբում

Ինչպես արդեն հայտնել ենք Էրիկ Տեն Հագը մրցաշրջանի ավարտից հետո կգլխավորի «Մանչեսթեր Յունայթեդը»:

Տեն Հագը երեք տարվա պայմանագիր է կնքել «կարմիր սատանաների» հետ՝ պայմանագիրը ևս 12 ամսով երկարաձգելու հնարավորությամբ, եթե հասնի այնպիսի հաջողության, որն ակնկալում են անգլիական ակումբում:

Այժմ պարզվել է, որ Տեն Հագի մարզչական շտաբում կընդգրկվի Անգլիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սթիվ Մաքլարենը, ով արդեն համաձայնել է պաշտոնապես ընդգրկվել Տեն Հագի մարզչական շտաբում։