ՊՍԺ-ն հեռացրել է մարզական տնօրեն Լեոնարդոյին

L’Équipe-ը, RMC-ն և Amazon Prime Video-ն հայտնում են, որ ՊՍԺ-ն ազատել է Լեոնարդոյին ակումբի մարզական տնօրենի պաշտոնից:

Բրազիլացին ՊՍԺ վերադարձավ 2019 թվականի ամռանը՝ 6 տարվա բացակայությունից հետո այն պաշտոնից, որը զբաղեցնում էր, երբ քաթարցի ներդրողները գնել էին ակումբը 2011 թվականին:

Նշվում է, որ Լեոնարդոն մեծ ներդրում ունի հարձակվող Նեյմարին համոզելու հարցում, որպեսզի նա մնա ակումբում՝ չնայած 2019 թվականին ՊՍԺ-ից հեռանալու նրա փորձերին: Լեոնարդոյին նաև քննադատում են անհաջող տրանսֆերի համար՝ 65 միլիոն եվրոյով Մաուրո Իկարդիի գնումը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լեոնարդոյին կարող է փոխարինել Լուիս Կամպուշը։