«Յուվենտուսն» ամենացածր ցուցանիշներն ունի վերջին 10 տարվա ընթացքում

«Յուվենտուսն» անհաջող մրցաշրջան անցկացրեց Իտալիայի առաջնությունում:

Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ թիմը 38 խաղում վաստակել է 70 միավոր՝ խփելով 57 գնդակ և բաց թողնելով 37-ը։

Վերջին անգամ թուրինյան ակումբը 78-ից ցածր միավոր է հավաքել 2010/11 մրցաշրջանում։ Այնժամ «Յուվեն» վաստակել էր ընդամենը 58 միավոր և խփել 57 գոլ (դա ևս վատագույն արդյունքն է վերջին 10 տարվա ընթացքում)։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում «Յուվենտուսը» վաստակեց 78 միավոր՝ խփելով 77 գոլ և բաց թողնելով 38-ը։