Մասիմիլիանո Ալեգրի. «Այժմ մենք պետք է շրջենք էջը և սկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է «Ֆիորենտինայից» կրած պարտությունը (0:2) Ա Սերիայի եզրափակիչ տուրի խաղում։

«Առաջին խաղակեսը լավ ստացվեց: Սակայն մենք չափազանց շատ սխալներ թույլ տվեցինք խաղավարտին և որոշ իրավիճակներում պետք է ավելի լավ խաղայինք:

Մենք ունեինք ֆուտբոլիստներ, ովքեր գրեթե չէին մարզվել։ Այժմ մենք պետք է շրջենք էջը և սկսենք պատրաստվել հաջորդ մրցաշրջանին»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։