Պաշտոնական. Կիլիան Մբապպեն նոր պայմանագիր կնքեց ՊՍԺ-ի հետ

Կիլիան Մբապպեն մնում է ՊՍԺ-ում: Փարիզյան ակումբը հայտարարել է հարձակվողի հետ մինչև 2025 թվականը ժամկետով նոր պայմանագիր կնքելու մասին։ Ֆրանսիացու գործող համաձայնագրի ժամկետը թիմի հետ լրանում էր հունիսի 30-ին:

Ֆուտբոլիստի մայրը ավելի վաղ ասել էր.«Մենք պայմանավորվածություններ ունենք «Ռեալի» և ՊՍԺ-ի հետ, առաջարկները հավասար են։ Կիլիանը պետք է ընտրություն անի»: Միևնույն ժամանակ հաղորդվում էր, որ Մբապպեի շրջապատը լուրեր էր տարածել «Ռեալի» հետ 23-ամյա հարձակվողի պայմանավորվածության մասին, որպեսզի ՊՍԺ-ն ավելի շատ գումար առաջարկի, իսկ հետո օգտագործեց փարիզցիների առաջարկը մադրիդցիների վրա ճնշում գործադրելու համար։

Մբապպեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2018 թվականից։ Նա այնտեղ է տեղափոխվել «Մոնակոյից» 180 միլիոն եվրոյի դիմաց։

https://twitter.com/PSG_English/status/1528085973174784000