Կրիշտիանու Ռոնալդուն բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն չի մասնակցի իր թիմի՝ այս մրցաշրջանի վերջին հանդիպմանը։

Ինչպես տեղեկացնում է The Athletic-ը՝ 37-ամյա պորտուգալացին ազդրի մկանի հետ կապված խնդիրներ ունի, որը թույլ չի տա նրան մասնակցել Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ հանդիպմանը։

Բոլոր մրցաշարերում 39 խաղում խփած 24 գոլով Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն ռմբարկուն է 2021/22 մրցաշրջանում։