Ռալֆ Ռանգնիկը ասել է, թե ինչը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս գալ խաղային ճգնաժամից

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոսել է թիմում տիրող ճգնաժամի մասին:

Նա ասել է, թե երբ թիմը կվերադառնա գրանդ ակումբների շարքերը.

«Ես հավատում եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք ունեն անհրաժեշտ որակներ՝ այս ակումբում խաղալու համար։

Եթե մենք ճիշտ տրանսֆերային քաղաքականություն վարենք, ապա ես վստահ եմ, որ կկարողանանք ակումբին վերադարձնել թոփ մակարդակի։

Հնարավոր է, որ դրա համար երկու, կամ երեք տարի պահանջվի»,- Ռանգնիկի խոսքերն է մեջբերում BBC-ն։