Տեմմի Աբրահամ. «Իմ սիրտը պատկանում է «Ռոմային»»

«Ռոմայի» հարձակվող Տեմմի Աբրահամը Ա Սերիայի 38-րդ տուրում «Տորինոյին» հաղթելուց հետո (3:0) ամփոփել է մրցաշրջանը և կիսվել մայիսի 25-ին կայանալիք «Ֆեյենորդի» հետ Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչ խաղից ունեցած սպասելիքներով։

«Իհարկե, կցանկանայի հեթ-տրիկի հեղինակ դառնալ, բայց ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք: Սա երկար ու ծանր մրցաշրջան էր:

Շնորհակալ եմ իմ բոլոր թիմակիցներին, մենք լավ աշխատանք կատարեցինք: Մեզ սպասվում է եզրափակիչ, որին անհամբեր սպասում ենք:

Ինչպես միշտ ասել եմ, առաջին իսկ օրվանից սիրահարվել եմ այս ակումբին և միշտ կփորձեմ հնարավորինս օգնել թիմին իմ գոլերով և գոլային փոխանցումներով: Իմ սիրտը պատկանում է «Ռոմային», – Աբրահամի խոսքերն է մեջբերում DAZN-ը։