ՊՍԺ-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան հրաժեշտ է տվել թիմակիցներին: Անխել դի Մարիան փարիզյան ակումբում հանդես է գալիս 2015 թվականից:
Ընդհանուր առմամբ արգենտինացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 298 հանդիպման, դարձել 92 գոլի և 118 գոլային փոխանցման հեղինակ:
Դի Մարիայի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:
Ավելի վաղ տեղեկություն կար, որ նա պայմանագիր է համաձայնեցրել Թուրինի «Յուվենտուսի» հետ:
