Պաշտոնական. Ստեֆանո Պիոլին Ա Սերիայի մայիս ամսվա լավագույն մարզիչ

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ճանաչվել է Ա Սերիայի մայիս ամսվա լավագույն մարզիչ:

Գարնան վերջին ամսում «ռոսոներիները» երեք խաղում տարել են երեք հաղթանակ։

Ընթացիկ մրցաշրջանում այս մրցանակը իտալացուն բաժին է հասնում արդեն երրորդ անգամ: