Կիլիան Մբապպեն, գուցե որոշի մնալ ՊՍԺ-ում

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ է փարիզյան ակումբում մնալուն, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա ֆրանսիացին մտափոխվել է Մադրիդի «Ռեալ» հնարավոր տեղափոխության հարցում։

Չնայած մադրիդյան ակումբի հետ բանավոր պայմանավորվածությանը, հարձակվողը մոտ է ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Նշվում է, որ Մբապպեն պատրաստ է մնալ փարիզյան ակումբում՝ նրան թիմում պահելու ղեկավարության կողմից ձեռնարկված վճռական գործողությունների պատճառով:

Առաջիկա մի քանի ժամվա ընթացքում ֆրանսիացին պետք է վերջնական որոշում կայացնի։

2021/22 մրցաշրջանում Մբապեն փարիզցիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 36 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։

Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։