Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Կական մարզչական կարիերա կսկսի

«Միլանի» և Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կական ստացել է մարզչական A կարգի լիցենզիա:

Բրազիլացին այդ մասին հայտնել է Instagram-ի իր էջում: Հիշեցնենք, որ Կակայի վերջին ակումբը ՄԼՍ-ը ներկայացնող «Օրլանդո Սիթին» է եղել:

2002 թվականին նա Բրազիլիայի հավաքականի կազմում դարձել էր աշխարհի չեմպիոն: