Մանուել Նոյերը չի շտապում երկարաձգել պայմանագիրն «Բավարիայի» հետ

«Բավարիայի» դարպասապահ և ավագ Մանուել Նոյերը չի շտապում երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ։ հայտնում է Kicker-ը։

36-ամյա ֆուտբոլիստը մի շարք պահանջներ ու ակնկալիքներ ունի.

Նոյերը կարծում է, որ որպես դարպասապահ կարող է ավելի երկար խաղալ, քան 30 տարեկանից բարձր իր թիմակիցները՝ ավելի քիչ ֆիզիկական ջանք գործադրելով, ուստի կցանկանար մեկ տարուց ավելի պայմանագիր կնքել: Միևնույն ժամանակ, «Բավարիան» ցանկանում է հավատարիմ մնալ իր քաղաքականությանը և Նոյերին առաջարկել գործարք մինչև 2024 թվականը:

Նոյերի համար հատկապես կարևոր է, թե ինչպիսին կլինի ակումբի ապագա կազմը։ Նա ցանկանում է, որպեսզի թիմը կարողանա պայքարել Չեմպիոնների Լիգայի տիտղոսի համար։