«Բավարիայի» իսպանացի կիսապաշտպան Մարկ Ռոկան պատրաստվում է այս ամառ հեռանալ «Բավարիայից», հայտնում են ֆուտբոլիստի մերձավորները:
Ներկայումս կոնկրետ առաջարկներ չկան, սակայն ֆուտբոլիստը սպասում է դրանց:
«Բավարիան» չի խանգարի Ռոկային լքել ակումբը։ հայտնում է Kicker-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռոկայիի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։
25-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։