«Բարսելոնան» ցանկանում է ընդգրկել հարձակվող Մեմֆիս Դեպային «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերային գործարքում։
Ըստ շրջանառվող լուրերի՝ 33-ամյա ռմբարկուն արդեն համաձայնության է եկել կատալոնական ակումբ տեղափոխվելու հարցում, և այժմ «Բարսելոնայի» ներկայացուցիչները փորձում են բանակցել «Բավարիայի» հետ տրանսֆերի շուրջ։
Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» ցանկանում է Լևանդովսկուն գնել 30-35 միլիոն եվրոյի դիմաց:
Ակումբի ֆինանսական խնդիրների պատճառով նրանք պատրաստ են գործարքի մեջ ներառել Դեպային, որպեսզի նվազեցնեն ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը։