«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը հուլիսին մինչմրցաշրջանային հավաք կանցկացնի ԱՄՆ-ում:
«Բարսան» հուլիսի 19-ին կմրցի «Ինտեր Մայամիի» հետ, իսկ հուլիսի 30-ին կխաղա «Ռեդ Բուլզի» հետ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը անցկացրած 37 խաղից հետո վաստակած 73 միավորով երկրորդն է: