Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ներկայումս մարզում է «Ռոման» խոսել է նախկինում ունեցած «Բարսելոնան» գլխավորելու հնարավորության մասին։
«Նրանք ինձ խնդրեցին վերլուծել իրավիճակը, երբ թիմը անցումային փուլում էր: Ես դա արեցի, բայց ոչ ավելին:
Ինձ առաջարկեցին գլխավորել «Բարսելոնան», սակայն ես հրաժարվեցի, հետո, ի ուրախություն ինձ, պատմությունն իր հունով գնաց»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Movistar +-ը։
Պորտուգալացին կարող էր գլխավորել կատալոնական ակումբը 2008 թվականին Ֆրանկլին Ռայկարդի հեռանալուց հետո։