«Ատլետիկոյի» մարզական տնօրեն. «Խոշոր ձեռքբերումների տարիներն ավարտվել են»

«Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան ասել է, որ ակումբն այս ամառ խոշոր տրանսֆերներ չի իրակաացնի:

«Խոշոր ձեռքբերումների տարիներն ավարտվել են: Այժմ կարևոր է շարունակել աշխատել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր այստեղ են և ովքեր կարող են աճել։

Մենք պետք է սպասենք, մինչև շուկան ավելի կայուն դառնա»,- Բերտայի խոսքն է մեջբերում Calciomercato-ն։