Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոսել է թիմի հարձակվող Գարեթ Բեյլի թիմից հեռանալու ցանկության մասին։
Բեյլի պայմանագիրն ավարտվում է. Գարեթն այս ակումբի պատմության մի մասն է: Նա կմնա ակումբի հիշողության մեջ։
Գարեթը կարևոր դեր է խաղացել Չեմպիոնների Լիգայի, եզրափակիչներում։ Դա պետք է ընդունել»,- Անչելոտտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
32-ամյա ուելսցին «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է Լա Լիգայի հինգ հանդիպման և դարձել մեկ գոլի հեղինակ։