«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշել է գումարի չափը, որը պատրաստ է ամառային տրանսֆերային պատուհանի համար տրամադրել թիմի նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Ըստ De Telegraaf-ի՝ «կարմիր սատանաները» պատրաստ են այս ամռանը տրանսֆերների վրա ծախսել մոտ 140 միլիոն եվրո: Նշվում է, որ հոլանդացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել «Այաքսի» պաշտպան Յուրիեն Տիմբերին և հարձակվող Անտոնիին, ինչպես նաև «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, ով ավելի վաղ Տեն Հագի գլխավորությամբ հանդես է եկել ամստերդամյան ակումբում:
Այս մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: «Կարմիր սատանաները» 37 տուրից հետո ունեն 58 միավոր։