Մադրիդի «Ատլետիկոյի» մարզական տնօրեն Անդրեա Բերտան հայտարարել է, որ ակումբն այս ամռանը թանկարժեք տրանսֆերներ չի իրականացնելու:
«Մեծ ձեռքբերումների տարիներն ավարտվել են: Այժմ կարևոր է շարունակել աշխատել այն ֆուտբոլիստների հետ, ովքեր այստեղ են և ովքեր կարող են աճել։ Մենք պետք է սպասենք, մինչև շուկան ավելի բաց դառնա»,- Բերտայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիրան Տրիպյեն հեռացել էր «Ատլետիկոյից»: Լուիս Սուարեսն ու Էկտոր Էրերան ամռանը կլքեն Դիեգո Սիմեոնեի թիմը։ Մադրիդյան ակումբը Լա Լիգայի խաղարկության ավարտից 1 տուր առաջ զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։